Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ

Իշեմիկ և հեմորագիկ ինսուլտների տարբերակիչ ախտորոշման միջոցը
Հայտնագործության հեղինակային վկայագիր #944547 1980 թ.

Երևանի պետական բժշկական ինստիտուտ
Հայտնագործությունը պատկանում է բժշկության ոլորտին, մասնավորապես՝ նյարդաբանությանը, և կարող է կիրառվել իշեմիկ և հեմորագիկ ինսուլտի տարբերակիչ ախտորոշման համար: Հայտնի է իշեմիկ և հեմորագիկ ինսուլտի տարբերակիչ ախտորոշումը արյան ձևավոր տարրերի ուսումնասիրության միջոցով: Սակայն հայտնի եղանակը չի ապահովում ճշգրիտ ախտորոշում: Հայտնագործման նպատակն է ավելացնել ախտորոշման ճշգրտությունը:
Նշված նպատակը հասանելի  է դառնում նրա շնորհիվ, որ ըստ իշեմիկ և հեմորագիկ ինսուլտի տարբերակիչ ախտորոշման ուսումնասիրվում է էրիտրոցիտների՝ 1-անիլինոնաֆթալին-8-սուլֆանատ անիոնային ներկանյութը կուտակելու ունակությունը, և ըստ կուտակման կոնստանտների մեծության, որոնք 30-40°C ջերմության պայմաններում հավասար են 0,08; 0,09 և 0,28 համապատասխանաբար, ախտորոշում են հեմորագիկ ինսուլտ, իսկ համապատասխանաբար 0,02; 0,03 և 0,04 կոնստանտների մեծության դեպքում ախտորոշում են իշեմիկ ինսուլտ:

Էրիտրոցիտների ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրության  միջոցը
Հայտնագործության հեղինակային վկայագիր #1168203 1985 թ.

Երևանի պետական բժշկական ինստիտուտ
էրիտրոցիտների ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրության միջոցը, մշակված էրիտրոցիտար կախույթի  ձևափոխման և ագրեգացիոն ունակությունների որոշման ճանապարհով, հետագա ֆոտոմետրիայով, տարբերվում է նրանով որ, միջոցի պարզեցման և արագացման նպատակով էրիտրոցիտար կախույթը տեղադրում են սյունակի վրա, որը նախապես հաջորդաբար լցնում են  0,24 μM սախարոզայի լուծույթով 10 μM տրիս-HCl-բուֆերում, ph՝ 7,4 պայմաններում և նույն լուծույթի 1:7 հարաբերակցությամբ, սյունակը ինօկուլյացիայի են ենթարկում  20±0,5 ժ., այնուհետև դատարկում են և սյունակի վերին և ստորին ֆրակցիաները ֆոտոմետրիայի են ենթարկում, որոշում են առաջինի հարաբերակցությունը երկրորդի նկատմամբ և տվյալի  15.6-ից ավելի դեպքում որոշում են էրիտրոցիտների ագրեգացիայի պաթոլոգիկ ավելացում և ձևափոխման նվազում:

 

 

ԿԱՊ

Tel: (+374 91) 427 789, (+374 98) 400 444,
       (+374 10) 53 77 82

Е-mail: bakunts@mail.ru

Skype: henry.bakunts


Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ