Ծնվել է Հայաստանում, Երևան քաղաքում։
Միջնակարգ դպրոցը ավարտել է Գերմանիայում։
Ավարտել է Երևանի գեղարվեստա – թատերական ինստիտուտը`գունանկարչություն մասնագիտությամբ (Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցում)։
Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ է։
Մասնակցել է հանրապետական, մարզային և շրջանային ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։
Մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ Երևանյան գրասենյակում կազմակերպած Հայաստանի նկարիչների կտավների ցուցահանդես-մրցույթին։
Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ի Վաշինգտոն Նահանգի Սպոքեն, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես, Քարմել և Ֆրեզնո, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքներում և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Ամուսնացած է, ունի երեք որդի։