in English in Russian

BIOGRAPHY

Աննա Հարությունյանը ծնվել է 1976 թ. Երևանում։
1982 թ. ընդունվել է Գեղագիտական դաստիարակության կենտրոն։ Մշտապես մասնակցել է հանրապետական և միջազգային մանկական ցուցահանդեսներին։ Այդ նույն տարիներին սովորել և ավարտել է Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցը։ 1991 թ. ընդունվել է Փ. Թերլեմիզյանի անվան գեղարվեստի, ուսումնարանը։
1997թ. ընդունվել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիա՝ գեղանկարի բաժինը։ Ակադեմիայի ռեկտորատը բարձր է գնահատել Աննա Հարությունյանի՝ ուսման տարիներին ցուցաբերած առաջադիմությունը և ինքնատիպ մտածելակերպը և նրան տեղափոխել արվեստանոցային դիպլոմնիկների կուրս։ (Այնտեղ հնարավորություն կար հետագայում ստանալ վարպետի որակավորում)։
2000թ. էքստեռն կարգով գերազանց ավարտել է ակադեմիան։
Աննա Հարությունյանը 1995 թ.-ից սկսած ունեցել է թե՛ անհատական, թե՛ խմբակային մի շարք ցուցահանդեսներ։ (1995, 1996, 1997, 1999թթ. անհատական՝ Գերմանիայի տարբեր քաղաքներում)։
1997 թ. Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Երիտասարդ առաջադեմ նկարիչներ» մրցույթում Աննա Հարությունյանը ճանաչվել է տարվա լավագույն արվեստագետներից մեկը։
Նույն թվականին ուսանել է ամառային ակադեմիայի գեղանկարի բաժնում՝ ճանաչված նկարչուհի Լիզա էնդրիսի և Վալդեմար Օտտոյի մոտ:
1997թ. դարձել է Քյոլն քաղաքի նկարիչների միության անդամ (KUK):
1998թ. դարձել է Գերմանիայի նկարիչների միության անդամ (ВВК):
2000թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
2000թ. ունեցել է անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում:
2001թ. մասնակցում է Art-Expo ցուցահանդեսում Տոկիոյում, ինչպես նաև Բեյրութում(Noyan Tapan Art gallery): Սույն թվականին մասնակցել է խմբակային ցուցահանդեսին, որը նվիրված էր Դանթեին Հայաստանում նկարիչների միության տանը և այդ նույն ցուցահանդեսը ցուցադրվել է Իտալիայում Ռավեննա քաղաքում, Դանթեի թանգարանում:
2002թ. ունեցել է 1-ին անգամ Գեղարդ վանքի գավիթում անհատական ցուցահանդես-ակցիա:
2002թ-ից ձևավորել է մի շարք կոստյումներ, դեկորացիաներ, ազգային բալետի, թատրոնի փառատոններ, սիմպոզիումներ և համերգներ:
2003թ-ից մինչ օրս Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ:
2003թ-ին UNESCO-ի անդամ:
2003թ. «Citè des Art» մեկնել է Փարիզ և մասնակցել է միջազգային ցուցահանդեսին:
2004թ-ին մասնակցել է 1-ին The first international Visual Art-EXPO-ART CAUCAUSUS Թիֆլիս քաղաքում:
2004թ-ին Երևան քաղաքում Մոսկովյան պուրակի ձևավորողն է և հեղինակներից մեկն է:
2007թ-ին “Arev-Art” պատկերասրահի ցուցահանդեսների պատասխանատու:
1995-2010թթ. մասնակցել է մի շարք տարբեր միջազգային և հանրապետական խմբակային ցուցահանդեսներին:
2009թ-ին կազմակերպիչ և մասնակից Վենետիկի 53-րդ միջազգային բիենալեյի, որտեղ ներկայացված էր Հայաստանի երիտասարդ նկարիչների գործերը:
2011թ.-ին մասնակցել է Հայաստանի օրերում Լոկարնո քաղաքում, որտեղ ներկայացրել է հայկական կերպարվեստը:
2008, 2009, 2010 թթ. ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հոլանդիայի Ալմելո քաղաքի գլխավոր ցուցասրահում:
Աննա Հարությունյանի գործերը գտնվում են Գերմանիայի «Ժամանակակից թանգարանում» և Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազարոս թանգարանում:
2010թ-ին հանդիսացել է «Դաշտադեմի ամրոց» ֆիլմի պրոդուսեր և նկարիչ: 2011թ. մասնակցել է մասնակցել է խմբակային ցուցահանդեսին Չինաստանում (Պեկին քաղաքում), որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
2011թ. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից ստցել է «Տարվա նկարիչ» կոչումը: 5 տարուց ավելի համագործակցում է Երեվանի պետական համալսարանի մշակութային կենտրոնի հետ, որպես գլխավոր նկարիչ:
Իր գործերը գտնվում են նաև անհատական հավաքածուներում, դրանք են Հայաստան, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան, Հոլանդիա, Հավայան կղզիներ, Իտալիա:

About Anna| Biography | References | Gallery | Contact