© IATP Goris, Armenia, 2002

 

Բակունցն եղավ և մնաց որիսի զավակը և եթե ապրեր, քանի, քանի լուսավոր ու մեծարժեք էջեր կունենար մեր գրականությունը։ Բակունցի տաղանդը նոր էր միայն սկսել բեղուն կերպով դրսևորվել, բայց... Նրան չէր կարելի համեմատել և ոչ մեկի հետ, նրան չէր կարելի մոռանալ ոչ մի վայրկյան։ որիսեցին չմոռացավ իր մեծատաղանդ զավակին՝ որիսի փողոցներից մեկը Բակունցի անունով վերանվանվեց, թիվ 1 միջնակարգ դպրոցը կոչվեց Բակունցի անվամբ, քաղաքի կենտրոնական մասում կանգնվեց մեծ արձակագրի հուշարձանը, և վերջապես, որիսում գործում է Ա. Բակունցի տուն-թանգարանը, որտեղ ժամանակին ապրել էր Ա. Բակունցը։

որիսում, համոզված ենք, շատ այլ հաստատություններ դեռ պատիվ կունենան կոչվելու Ա. Բակունցի անունով։

   Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին, որիսում։ Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, որպես «հույժ գովելի» աշակերտ, համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի ևորգյան ճեմարան, ուր և կատարել է գրական առաջին փորձերը։ Տպագրված առաջին գործը «Հիմար մարդը» հեքիաթն է («Աղբյուր», 1913թ.)։
   Ճեմարանն ավարտելուց հետո տասնվեցամյա պատանին մեկնում է հայրենի Զանգեզուր և նրա հեռավոր գյուղերից մեկում՝ Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ։ «Խոնարհ աղջիկը» պատմվածքի ծնունդը կապված է այդ օրերի հետ։
   
Ընդամենը մեկ ու կես ամիս էր, ինչ դասավանդում էր որիսի կենտրոնական վարժարանում, երբ հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպում են թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր՝ Էրզրումի ճակատում։ Երիտասարդ Ե. Չարենցի նման, Ա. Բակունցն էլ հավատով մասնակցեց պատերազմին՝ նրա մեջ որոնելով հայ ժողովրդի փրկության ելքը։ Չարենցի պես նա էլ ապրեց ծանր ողբերգություն՝ բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար։ 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որը և վճռեց հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը։ Այդ նոր Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը։ Ցավով ու դառնությամբ, թախիծով ու մորմոքով են հագեցված Բակունցի՝ հայ գյուղաշխարհն ու նրա խեղճուկրակ մարդկանց կյանքը պատկերող երկերը՝ «Մթնաձոր», «Վանդուց Բադին», «Մթնաձորի չարքը», «Այու սարի լանջին», «Օրանջիա» և «Մթնաձոր» ժողովածուի մյուս պատմվածքները։ Ժողովածուն լույս տեսավ 1927թ., երբ Բակունցն արդեն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը և իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում։ Ժողովածուն մեծ ճանաչում բերեց գրողին։ Բակունցը պատկերում էր իրական կյանքը, որի մեջ ինքն էր ապրում...

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՍԻՆ | ՀԱՏՎԱԾՆԵՐ

Designed by Ruzanna Karepetyan, Eva Hovhannisyan, Gayane Margaryan