13 տարի առաջ "ՀԱՅԿՆԵՏ"-ում առաջին անգամ տեղադրվել է Ն. Մառի "Հայկական մշակույթ" հոդվածի էլեկտրոնային տարբերակը:
[переход на русский]

Երեւան, "Հայաստան", 1990

Ն. ՄԱՌ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Փարիզի հայ ուսանող երիտասարդությունը, իր նախագահի՝ Պ. Կոթիկյանի բերանով դիմել էր ինձ խնդրելով, որ մի դասախոսություն կարդամ հայոց անցյալից ինձ զբաղեցնող որեւէ հարցի վրա։ Շնորհակալիքս հայտնեցի ինձ պատիվ բերող այս հրավերին համար. շնորհակալ եմ նաեւ հանդիսականներիդ, նախօրոք ներողություն խնդրելով ձեր մեկ ու քառորդ ժամվան ուշադրությունը չարաչար գործածելուս համար։

Խոստովանում եմ, որ գրեթե դիմումի րոպեից մտահոգության մեջ էի, թե ինչպե՛ս կատարեմ պարտականությունս. էլ չեմ խոսում լեզվի մասին. իմ դասախոսությանց սովորական լեզուն ռուսերենը լինելուց զատ, ծագումով հայ լինելու պատիվը չունիմ. եւ ունկնդիրները, հասկանալի է, ներողամտություն պիտի ցույց տան օտար մարդու հայերենը լսելիս։

Սակայն մտահոգությունս վերաբերում էր ուրիշ բանի՝ դասախոսելի նյութի ընտրության։ Խնդիրն այն չէ, որ ներկայումս ինձ զբաղեցնող գիտական հարցերը համաշխարհայիության գույն եւ համ ունին, եւ Եվրոպայի, Աֆրիկաեի, Ասիայի կամ Եվր-Աֆր-Ասիայի ցպատմական կուլտուրայի լայն գիրկը խորասուզված, տարվել եմ մարդկության իբրեւ խոսող էության եւ մանավանդ Եվրոպայի նախաբնակիչների լեզվի ուսումնասիրությամբ։

Բանն այն է, որ հայոց կուլտուրական անցյալն եւս, մեր համոզմունքով, չէ կարելի ներկայացնել եւ ոչ իսկ ներելի է ուսումնասիրել այլապես քան իբրեւ նույն համամարդկային կուլտուրական ամբողջության էական եւ ստեղծագործիչ մաս։ Հայոց ազգը, այն հայոց ազգը, որի համար ժամանակիս տիրապետող ուժերը դժվարանում են ինքնուրույն կյանքով հանգիստ ապրելու տեղ որոշել երկրագնդի վրա, եւ խնդրելի տեղը չեն գտնում, չեն տեսնում մինչեւ անգամ իրանց՝ հայերի՝ բազմահազար կուլտուրայի սքանչելի հիշատակարաններով ծածկված նվիրական հողը, որի վրա ապրող ազգը ամբողջ քաղաքակիրթ մարդկության, մասնավորապես Եվրոպայի ազգերին հետ անժխտելի կապերով միացած լինելով, ոչ միայն պատիվ կբերե, այլ եւ նոցա կուլտուրական ծագումը եւ զարգացման ձեւափոխումներն ուսումնասիրելու համար ամենակարեւոր ազդակ մըն է։

Բայց ահա ցավս - ինչպես ժամուկեսում լուսաբանել այսպիսի բարդ հանգամանք հանրամատչելի կերպով, մինչ նյութն իր ճոխությամբ կարող է առարկա լինել տարիներ տեւող դասընթացքի. ի՞նչ մոգական միջոցներով հասկանալի դարձնել այդ իսկ լուսաբանությունն հասարակության լայն շերտեր ներկայացնող հանդիսականներիդ, երբ, ավա՜ղ, տակավին ընդհանուր լեզու, գիտական լեզու գրեթե չեմ գտնում մինչեւ անգամ գիտական աշխարհում, եւ ինձ իմ փոքրաթիվ աշակերտներիս հետ զգում եմ կղզիացած հայոց ազգի ժամանակակից բախտի նման, անտանելի սարսափի, անտանելի մենակության մեջ։ Այսպես, ոչ միայն իմ անձնական դժկամությունս, այլեւ այս հանգամանքը, պետք էր նկատել իբրեւ գրավական, որ այսօրվա դասախոսությունս հառաջուց արդեն անհետեւանք եւ նույնիսկ անհաջողության դատապարտված համարվեր։ Սակայն եթե էլի համաձայնվել եմ այս ինձ համար դժվար գործը հանձն առնել, միմիայն հույսի այն նսեմ լույսով քաջալերված. որ եթե մենք ընդհանուր գիտական լեզու ըունինք, գոնե ոգեւորված ենք եւ մղվում ենք մի շատ թանկագին ընդհանուր բանով, կուլտուրայի եւ առաջադիմության միակ եւ ամենազորեղ ուժով՝ սիրով դեպի միեւնույն առարկան՝ հայոց ազգը, - դուք ձեր հայկակն ծագումով, ես՝ իմ գիտական, զուտ վերացական-գիտական ձգտումներով։

Որո՞նք են այդ գիտական ձգտումները։ Դասախոսությանս վերնագրի մեջ ասված է՝ "ըստ լեզվագիտության"։ Մի՞թե հայերենի մասին լեզվագիտությունը այնքան հառաջադիմություն է արել, որ նորա շնորհիվ արդեն ձեռնհաս ենք դառնում հայոց ազգի ոչ միայն քաղաքակրթական փոխաբերությունները, այլեւ նրա կուլտուրական ինքնուրության նախապատմական կապերը եւ մինչեւ իսկ արմատները երեւան հանել։

Կուլտուրայի արմատների եւ նախապատմական կապերի մասին մենք, գիտնականներս էլ, նույնգունակ գաղափար չունենք։ Միջազգային իրավունքի հարցը շոշափելով, հայտնի ռուս հնագետ պրոֆ. Ռոստովցեւը արդարացի կասկածանքով է վերաբերվում այն անջատման, որ շատերը տեսնում են անբաժանելի կապերով միացած միջին դարերի եւ հին դասական շրջանի միջեւ. "Ժամանակակից պետականությունն, իրավունքը, կրոնքը եւ կուլտուրան, իրանց հիմքերով անդամ են դասական աշխարհին. լսում ենք նրանից, եւ մեր ամբողջ մտավորականությունը, իր ամբողջ զարգացումը կատարյալ առեղծված կը դառնար, եթե գիտցած չլինեինք, որ նրա հիմքերը ստեղծված են դասական դարում"։

Եվրոպական մեր արդի քաղաքակրթության արմատներն ինչո՞ւ ենթադրել դասական աշխարհում եւ ոչ ավելի հին դարի շրջանում, լինի նա նույն Միջերկրայքում թե Միջագետքի սահմաններում։

Մեր աշխարահահայեցողությամբ նոր շրջանների հիմքերը կամ արմատներն այսքան հեռավոր ժամանակ տանելու կարիք չկա։

Նոր երեւան եկող կուլտուրական երեւույթի հիմքերը կամ արմատները, ինչպես եւ նրա ստեղծող ոգին գտնվում են իր ժամանակի միջավայրում։ Իսկ կապերը, մինչեւ իսկ այն հիմքերի կապերը, մեզ հեռու կարող են տանել, շատ հեռու, հին եւ հնագույն քաղաքակրթված աշխարհից էլ դեն, հասցնելով մեզ նախապատմական եւ ցպատմական ժամանակներին, որի հասարակական ստեղծագործող տարրերը, ցեղային խավերը, ժողովրդի զանգվածի մեջ շարունակում են պահել նույն ստեղծագործական ուժը եւ հինավուրց լեզուների վերապրումները։

Տիրապետտող լեզվագիտական վարդապետությունը, կառուցանելով իր ուսումնասիրությունը նախ եւ առաջ ամենակատարյալ ֆլեկտիվ լեզուների վրա - այսպես ասած հնդեվրոպական լեզուների վրա - եւ ստեղծելով նրանց սքանչելի կերպով մշակված համեմատական քերականությունը, գրավված է եղել պատմական քաղաքակրթական նշանակություն ունեցող ազգային լեզուներով, այնպես ինչպես նոցա զարգացումը հանդիսանում է մեռած թե կենդանի, բայց գրականացրած, միշտ արհեստական կացության մեջ։ Նրա, այս լեզվագիտության, ստեղծած ենթադրական նախալեզուն վաղուց հայտնի է արդեն, երբեք գոյություն չի ունեցել։ Իսկ լեզուների ցեղային զարգացումն եւ նրանց անցուցած զանազան ստեղծագործական նախապատմական եւ ցպատմական շրջանները բարձիթող են արված։

Կկարծվի թե այս նախապատմական շրջաններից եւ - ավելի եւս - պատմական ժամանակներից առաջ եղած ցեղային թե նախացեղային հասարակակն կյանքից լեզվի հիշատակարաններ կա՛մ բնավ չեն մնացել, կամ եթե մնացել են, միայն Ամերիկայի եւ Աֆրիկեի այսպես ասած վայրենի ցեղերու մեջ կարելի է հանդիպել անոնց։ Գալով քաղաքակրթված ազգերին, որոնց թվից չի կարելի հեռացնել հայերին, բոլորը կատարյալ զարգացած լեզուների տերեր են։

Սակայն մի բան է սպրդել գիտության ուշադրությունից։ Լեզուները չեն ծագում երբեք մի աղբյուրից, այլ բազմաթիվ աղբյուրներից, նրանց խաչաձեւումից, զանազան ցեղային լեզուների միացումից եւ ձուլումից։ Լեզվի ծագման եւ զարգացման այս օրենքից չեն ազատվել եւ հնդեվրոպական լեզուները։ Ընդհակառակն. հենց այս օրենքին են նոքա պարտական իրանց կատարելագործությունը։

Որքան խաչաձեւում, այնքան մեծ կատարելագործություն։ Իսկ երբ այդ խաչաձեւումն երկու race-ի թե զանազան ընտանիքի լեզուների մեջն է տեղի ունենում, ո՛րքան խաչաձեւում է հանդիպում, այնքան ավելի արվեստական կատարելագործություն է ստացվում եւ նույնքան էլ աչքի ընկնում է սկզբնատիպարներից հեռանալը, ցպատմական բնաբույս հատկությունների կորուստը, Հետեւապես իսկական լեզվագիտության համար - "ցեղասեր" եթե չասենք "բանասերի" տեղ ավելի պատշաճ խոսք գործածելով - ցեղաբանական կամ ethnologiqe լեզվագիտության համար նոքա նվազ կարեւորություն կներկայացնեն եւ շատ անգամ անպետք են։ Բայց կա լեզուների մի առանձին խումբ, երբեմն տիեզերական ծավալ ունեցող ընտանիք, այժմ ցիր ու ցան եղած փոքրաթիվ լեզուներ, որոնք պահել են իրանց ընտանեկան կուսությունը. մարդկային խոսքի զարգացման օրենքի համեմատ բազմիցս խաչաձեւվելով ազգակից լեզուների հետ, նոքա ազատ են մնացել օտար ընտանիքի լեզուների հետ ձուլվելուց եւ իրանց մեջ կրում են եւ՛ ամենահին շրջանների առատ, տեսակ-տեսակ վերապրումներ, եւ՛ մինչեւ անգամ նախնական լեզուների ստեղծագորղության աղբյուրը՝ կուսական բնազդումը։

Այս ինքնուրույն Հաբեթական կոչված ընտանիքի, նրա առանձնահատկությունների, անունի եւ նշանակության մասին որոշ գաղափար կարող է տալ ռուսերեն տպված "Կովկաս եւ Երրորդ ցեղային տարրը Միջերկրյա կուլտուրայի ստեղծման մեջ" գրքույկս։

Առանձին պատճառները ստիպեցին հաբեթական պայմանավոր կոչումը նրանց հատկացնել։ Այս ընտանիքի լեզուների վաղուց արդեն կղզիացած գումարումը ներկայումս գտնվում է միայն Կովկասում, եւ նրանցից հեռու ընկած առանձնացած գոյություն է պահում էլի երկու լեզու, մեկը՝ Վերշիկ Պամիրի լանջերում Հինդուկուշից դեն Միջին Ասիայում, մյուսը՝ Բասկերեն, Գաղղիայի եւ Սպանիայի մեջ։ Հին ժամանակ տասնյակ գրականական լեզուներ կային, հնագույն դարերից ի վեր. մի քանիսը բեւեռագիր։ Նույն հաբեթական ընտանիքին էր պատկանում նաեւ Ետրուսկերենը։ Եթե Հունաստանի եւ Փոքր Ասիայի հնագետները pre-hellenique կամ ցհունական կուլտուրական աշխարհի գոյությունը իրական կերպով ապացուցել են շոշափելի նյութեղեն հիշատակարաններով, եւ այս նախապատմական կուլտուրայի մեծ ծավալը հաստատել, ուրիշները փորձում են լուսաբանել իրանց մատչելի լեզվագիտական միջոցներով եւ պատմական վկայություններով։ Ինչ-որ անորոշ իբր թե "ասիանիկ" ընտանիքից ի թիվ որոց համարձակագույն երիտասարդ գաղղիացի գիտնական Autran, հաբեթական լեզվագիտությունը մի քանի երկարաձիգ դարաշրջանի է բաժանում, սկսյալ ցպատմական ժամանակներից, հաբեթական ցեղի ստեղծագործական դերն է նշմարում լեզուների նոր տեսակներն առաջ բերելու գործում, եւ Աֆրիկեի ծովեզերքներում, ի միջի այլոց եւ եգիպտերենի եւ հաբեթական լեզուների հնաբանությունը մեզ հասցնում է "ասուն" կամ "խոսուն" մարդկության ամենահին ցպատմական գոյության հնաքարյա (peleolithique) դարաշրջանում։

Վայրենի վերապրումներով անմատչելի դարձնելով մոտիկ ժամանակների եւ ազգերի պատմական իրականությունը շոշափել, առանց այս թե այն դյուրագրգիռ ազգային զգացմունքին դիպչելու, մեր ժամանակակից միջազգային հարաբերությունները բնականապես ներշնչուն են գիտնականներիս մեր որոնումները, հետազոտությունները տանել, ձեզ հետներս քաշելով հնագույն եւ հեռագույն վայրերը, թերեւս այնտեղ մեզ էլ մերժված հանգիստ foyer-ն գտնենք, հայկական կուլտուրայի մասին զրույց անենք, մեր կարծիքները հայտնենք ըստ լեզվագիտության։

Ներկա պարագաներումս այս կարծիքներս թվում է թե առասպել են. բայց արդյո՞ք կյանքը, եւ Հայոց կյանքը նույնպես առասպել չէ՞, սարսափելի առասպել։ Կուլտուրան նույնպես առասպել է. նա կյանքի հմայեցուցիչ առասպելներից ամենագեղեցիկ, ամենափայլուն տեսակն է։ Եվ իմ, գիտնականիս, ինքնաճանաչությունը բնավ չի ընկճվւմ, երբ հաբեթագիտական ուսումը, մարդկության ամենաերեւելի եւ ազնիվ, եւ գեղեցիկ առասպելները, ոչ միայն բացատրում է, այլեւ իբրեւ իրականություն է երեւան հանում լեզվի տվյալների միջոցով։

Բայց ի՞նչ է լեզուն։ Մարդու ներքին կյանքի բացահայտումը եւ արդարությունը, ոչ միայն խոսք բանավոր թե գրավոր, այլ եւ թե՛ նյութեղեն, եւ թե՛ հասարակական մարմնացած հիշատակարաններ։ Աղթամարի հանքը, քանդակագործության հրաշքը - ասում են, Ի դարում քանդված Անիի ինքնավարության եղանակը - խասինջուությունը, Դվինի եւ Շահապիվանի ժողովները, Վարդանանց քաջագործությունները, նրանց նահատակությունը, համաշխարհային առեւտրի ծառայող ինը կամարակապ սքանչելի ճարպկությամբ կառուցված կամուրջները մի փոքրիկ գետի՝ Ախուրյանի վրա, եւ հազար ու մեկ այլ հայոց ազգի կամ ազգայինների ստեղծագործությունները Հայաստանից էլ դուրս, ի՞նչ են եթե ոչ հայոց լեզու, հայկական լեզու։ Եվ հայերեն լեզուն, սովորական իմաստով հասկացված լեզուն, այդ բանն էլ վկայում է։ Նա էլ նախնական մարդկության լեզվի հատկությունները պահելով, մեզ ցույց է տալիս, որ լեզուն չէ միայն եւ խոսքերի հավաքումն, այլեւ գործերի, լեզուն՝ ինչպես եւ հաբեթագիտությունը հասկանում է՝ լոկ բառեր չեն։ Հայերենում "բան" բառը ի զուր չէր նշանակում եւ "խոսք", ինչպես հունարենում "լո՛գոս" կնշանակե միաժամանակ գործ կամ առարկա. եւ այս եղելությունը աշխարհաբարը պարզ ցույց է տալիս - "ի՜նչ բան", "բանթող", "բանվորներ" եւ այլ ասացվածների մեջ։ Արդեն այս խոսքի ծագումը հաբեթագիտությունը գտել է, նա նշանակում էր եւ՛ "խոսել", եւ՛ "գործել", եւ՛ "շինել"։

Բնականապես հայոց շինարարությունը, հայկական կուլտուրան կամ մշակույթը միեւնույն ժամանակ եւ լեզվի շինարարություն էր, ոչ միայն հայերենի, այլեւ բոլոր այն ազգերի, որոնք նրա հետ մտերիմ շինարար հարաբերություններ ունեին։ ՈՒրեմն մեր հարցը լոկ հայկական ազգային նշանակություն չունի։ Իհարկե, ոչ մի կուլտուրա չի կարող հասկացվել առանց ազգե ազգ ազդեցության եւ փոխադարձ արդյունագործության, բայց հայկական կուլտուրան առանձին տեղ է բռնում այս հարցում։ Ազգային հարաբերությունների հանգույցը կազմելով, ոչ միայն ժամանակակից ժողովուրդների մեջ, այլեւ մեռած կուլտուրական ազգերի եւ ներկա կենդանի քաղաքակրթված աշխարհի միջեւ եւս հայերեն առաջինն են եղել, որ միջազգայնության շահերը եւ տիեզերական պատմության ըմբռնումը հասկացել են դեռ միջին դարերում։ Հարցն ուրեմն մեծ է, ոչ միայն մեծ, այլեւ ծա՜նր. ձեզ, հայերիդ համար ծանրագո՜ւյն. բայց դուք, հայերդ, չեք կարող ձեր պատմական դերից երես շուռ տալ եւ միայն ազգային, անջատ թվող ազգայն շահերով բավականանալ։ Ամեն մի մեծ պատմական դեր, ինչպես ամեն մեծ ստեղծական գործ, աշխարհիս միջավայրու տառապանք է. բայց իրապես եւ տառապանքից է, որ ծնվում են մեծ բաները։ Հարյուր երեսուն տարի առաջ ի՛նչ տառապանք չէր կրում Սայաթ-Նովան։ Ծանոթացեք նրա կենսագրության հետ։ Բայց ի՞նչ գրավիչ երգեր է երգել։ Ապրելով Վրաստանի թագավորական ընտանիքի շրջանում, այս հայ երգիչն երգում է եւ՛ հայերեն, եւ՛ վրացերեն, եւ՛ տաճկերեն, եւ՛ պարսկերեն լեզուներով, ստեղծում էր երբեմն միջազգային ոտանավորներ, հայ-վրացերեն, հայ-վրացի-տաճկերեն, հայ-վրացի-տաճիկ-պարսկերեն, գտնելով իր հայկական եւ՛ ցեղային, եւ՛ պատմական կուլտուրատինը բնության մեջ ամեն ցեղի սիրտին մոտ ներդաշնակ եղանակներ, զգացումներ, գաղափարներ եւ ոչ թե միայն բառեր։

ԺԷ եւ ԺԸ դարերի եվրոպական պրոպագանդայի հետամուտ հայերեն երկու ճակատ պիտի կազմեին, երկուսն էլ շինարար, կուլտուրական. մեկը՝ ազգային առանձնահատկությունները եւ ինքնուրույն կուլտուրան իր ստեղծագործիչ ուժերով, քաղաքակրթության ազգային ավանդական տարրերով, ազգային լեզվով բարգավաճողը։ Մյուսը՝ համաշխարհային նշանակություն ունեցող եվրոպական լուսավորությունն եւ նրա կատարելագործված միջոցներն ներմուծանողը։ Հայերը ոչ միայն առաջինն այլեւ միակն են եղել արեւելյան ազգերից, որ Եվրոպայի կուլտուրայի յուրացմանը նպաստելու նպատակով գիտական հաստատություններ հիմնել են Եվրոպայում։ Հիշեցնեմ Մխիթարյանների գործը, նկատելով հանդերձ, որ այն շրջանում եկեղեցին է եղել միակ ազգային շահերի մարմնացող հասարակական կազմակերպությունը։ Հարյուր տարի վերջ էլի հայերն էին Լազարյան ճեմարանի հիմնադիրները։

Եվրոպայի այդ լուսավորյալ կեդրոններում, հին չե նոր քաղաքակրթիչ միջավայրերուն մեջ, հայերը չեն թերացել կուլտուրական կապերն աճեցնող բույներ դնել քաղաքակրթության մուտքը դյուրացնելու համար առաջավոր Ասիայի մեջ։ Ինչ եւ լինեին մերձավոր նպատակներն, այս չե այն կողմից այդպիսի հաստատությունների հիմնադրության օրերին, մեր ուշադրությունը գրավում է այս տեսակ գործերում հայոց ազգի միշտ երեւան եկող շինարար հոգին, նոցա նախաձեռնությունն հօգուտ միջազգային կուլտուրական հարաբերությանց բարգավաճման։

Հայերի այս միջազգային շինարար դերն ոչինչ չէ կորցնում այն բանի համար, որ աշխարհակալներ հայ ազգի ուժերը իրանց եւ կամ տիրապետող խավերի սեփականությունն դարձուցած պետությոանն էին ծառայեցնում, շնորհունակ ժողովուրդին ենթարկվելով անզուսպ բռնության։ Դուք հիշում եք իհարկե, ինչպես իր աշխարհի առեւտրական հարաբերություններն բարվոքելու համար Եվրոպայի հետ, Շահ-Աբասը՝ ամբողջ բարգավաճ գեղեցկաշեն քաղաքը քանդեց, տեղափոխելով Հայաստանից Պարսկաստան, նրա ոչ միայն վաճառականության հմուտ, այլեւ գեղարվեստական նուրբ ճաշակով օժտված բնակիչներին։

Ամայի տեղ, Արաքսի ափերում, մինչեւ մեր օրերը միայն գերեզմանոցի նախշուն քանդակված խաչքարերն են վկայում, նոքա էլ մեծ մասամբ կամ հատ-հատ մյուզեներն տարված կամ տասնյակներով ջարդ ու փշուր արված մոտից անցնող խճուղին եւ երկաթուղու կամուրջը շինելիս։ Իսկ ի՞նչ ասել է խաչքար հայոց ճարտարապետության մեջ։ Ամենազգայուն ժողովրդի բոլոր խավերին, վերին շերտերից մինչեւ ստորինը. մտերմագույն հիշատակարանը, որի վրա անդրադառնում է ազգային քանդակագործության զարգացման ամեն քայլափոխ եւ հաճախ զուգված երեւան են գալիս հայ ճարտարապետության երկու հոսանվը՝ եկեղեցական եւ աշխարհական։ Եվ դարձյալ ի՞նչ ասել է խաչքար - հայկական գեղարվեստը բացառիկ կերպով բնորոշող մի "հուշիկ հայրենյաց"։ Հայաստանի հնագույն արձանաձեւ ճարտարապետական հիշատակարանի չորրորդ այլաձեւումը - առաջին՝ նախնագույն Գեղամա սարերի վրա գտնված քարյա հսկա ձկները, Քրիստոսից չորս-հինգ հազարամյակ առաջ շինված վիշապները, երկրորդ՝ Վանա թագավորների տափակ սյուները կամ stele-ները, երրորդ՝ վաղաքրիստոնեական քանդակագործ պատկերներով զարդարված սյուները, մինչեւ Ժ դարը, եւ հետո խաչքարերը։

Քաղաքացիական եւ տնտեսական անցքերը քշում էին տեղից տեղ, աշխարհից աշխարհ այս զարմանալի գեղարվեստորեն եւ գրականորեն օժտված եւ կրթիչ ցեղը, որն իր հետ սփռում էր արվեստը, գեղարվեստի ճաշակը եւ դպրության լույսը, թե՛ հեռու հյուսիս, Լեհաստանի մեջ ոսկերչության արհեստի զարգացման զարկ տալով, թե՛ հեռու հարավ, Եթովպացվոց աշխարհի գրականության շարժման մասնակից դառնալով։ Հայաստանի կից օտարազգի միջավայրերում բնակվելով, նույն տեղերի լեզվով թարգմանում էին նոքա իրանց միջում, արդեն Անիի շրջանից ի վեր ռամկացրած ազգային գրականությունը, որ մուտք էր գործում օտար ազգերի մեջ, մատչելի դառնալով նրանց ամենաստորին դասակարգին։ Հայկական ժողովրդական գիրքերը առաջիններն են իրանց տեսակում, որոնք նպաստել են զանազան ազգերի ժողովրդական գրագետ շեշտերի մտերմացման արաբաբնակ Միջագետքից եւ ասորիների կողմերից մինչեւ Կովկասյան լեռները։ Հայկական գեղունի շինարարությունն Անիի անկումից հետո չէր սպառվում եւ բնիկ Հայաստանում, նախկին ավերումներից վնասված հիշատակարաններն էին նորոգում եւ նոր շքեղ եկեղեցիներ էին կառուցանում, ի պատասխան նոր հալածանքների՝ հայրենի հողի վրա գեղարվեստի ազնվացնող նմուշներ էին տալիս իրանց բռնակալներին, ամեն ազգի մատչելի ճարտարապետական գիծերի ներդաշնակ երաժշտությամբ։

Բայց ավելի մնայուն, թեպետ եւ ազգային գնահատություն էլ ուշ ստացած կուլտուրական հուշիկներն եղան նույն ճգնաժամերի սիրո եւ տիեզերական թախծության բանաստեղծություններ, միջնադարյան հայ բանաստեղծները։ Որպիսի՜ պարզունակ ստեղծագործություն ամենամոտերն նրբագույն զգացումներով եւ հազարամյա վերապրումների դառն ու խորագույն իմաստությամբ, ի՜նչ հմայեցուցիչ երաժիշտներ։ Նրանցից մեկն ինքն իսկ զարմանում է իր խոսքի ներդաշնակության վրա, եւ իրան այս աշխարհում ներկայացնում է իր երազներում խորասուզված՝ ինչպես խելագարի. բայց արդյոք այս աշխարհում այդ տեսակ չէ՞ բոլոր իմաստասերների վիճակը։ Չպիտի զարմանանք, որ Վալերի Բրյուսովի ռուսերեն թարգմանությունը ոչ միայն նպաստել է հայ ազգի գեղարվեստական ճաշակը գնահատելու գործին ռուս հասարակության մեջ, այլեւ մտերմության գաղափարական հիմքն է դրել մարդկության ստեղծագործության ամենաբարձր շրջանում։ Հարգելի Չոպանյանի նոր լույս ածած հիանալի ֆրանսերեն հրատարակությունը զարկ կտա հայերեն բնագիրների ուսումնասիրության։ Սակայն արդյոք մեզ հասած գրվածքներն իսկական բնագիրներ ե՞ն։ Բնավ չէ։ Նոքա ժողովրդական աշուղներից, ժողովրդական վիպասաններից ժառանգված ցեղային հազարամյա ավանդի շնորհն են մեր առաջ դնում, ավա՜ղ, բնավ ոչ ամբողջությամբ։

Մի ֆրանսիացի գիտնականի կարծիքով. "Սերը կազմում է եւ երաժշտությունն արտահայտում է միեւնույն սրտանց ձգտումը դեպի անեզրն, անբավն եւ անհունը, որին խոսքերը տկար են մարմնացնելու, որին մինչեւ անգամ մտքի գիտակցություն չի հասնում պարզ եւ հստակ կերպով զգալու։ Երկուսն էլ մեր մեջ հարթեցնում են այնպիսի երջանկության գաղափար, որ կյանքի ուժից վեր է նրան իրականացնել եւ երկուսն էլ մղում են մեր անձնավորության անցավոր եւ պայմանավոր նեղ սահմաններից ելնելու, մեր մեջ հարուցանում են խոհեր մահվան մասին"։

Հայաստանում երաժշտության զարգացումն եւ բարձր համարումն երեւում է նրանից էլ, որ Կիլիկիայում երգեցողության մասնագետը փիլիսոփայի, այսինքն իմաստասերի, կոչում ուներ։ Բայց մեզ համար առանձին նշանակություն ունի հայկական մինչեւ անգամ եկեղեցական երգեցողության ինքնուրույնությունը, որի աղբյուրն ի զուր կփնտրեինք հայ ազգի ցեղային ժողովրդական ավանդություններից դուրս։

Սակայն երաժշտության կից անեզրի եւ անբավի տենչանքի ամենաուժեղ արտահայտիչն էր անխոս արվեստներից ճարտարապետությունը, առանձին հափշտակությամբ փայփայված Հայաստանում։

Մենք իջնում ենք հայոց կուլտուրայի Անիական շրջանը։

Տիեզերական պատմության գաղափարի կանխագույն ըմբռնող եւ իրականություն դարձնող հայ հեղինակները զարմանալի ներդաշնակություն են կազմում այս փոքրիկ միջնադարյան գեղեցկաշեն քաղաքի համաշխարհային առեւտրի եւ ընդհանուր մարդկային նշանակություն ունեցող տեղական ոճի հետ։ Այստեղ զարգացած էր եւ՛ եկեղեցական, եւ՛ աշխարհական ճարտարապետությունը։ Եկեղեցական ճարտարապետության մեջ մի քանի հոսանք չե ավանդապահ, չե moderne, չե պատկերազարդ քաղկեդոնական եւ չե զուտ քարեքանդակ հակաքաղկեդոնիկ։ Բայց ոչ միայն այս քրիստոնեական ճարտարապետության շինությունները, այլեւ Անիի իսլամական աղոթարանները կրում են մի ինքնուրույնության դրոշմ, - հայկական ավելի եւս - Շիրակի հատուկ՝ տեղական։ Մարդ շվարած է մնում եկեղեցիների քանակությունից, եւս ավելի նրանից, որ այս կրոնական շինություններից ոչ մեկը մյուսի նման չէ, ամեն եկեղեցի առանձին տեսակ, առանձին մարմնացած ինքնուրույնություն մինչեւ իսկ հատակագծի վերամշակման մեջ։ Իսկ ի՞նչ ասեմ շռայլ կամ չե դիտավորյալ համեստ քանդակագործ զարդարանքների մասին։ Որպիսի՜ ստեղծագործական պտղավետություն։ Ի՞նչ աղբյուրից։ Օտար աշխարհների՞ց։ Այո՛, մանրամասնությունները։ Նախընթաց շրջանի՞ց։ Բայց նախընթաց դարաշրջանում տիրական էր ավատական ճարտարապետությունը, բոլորովին ուրիշ, ավելի վեհ ոճի ուղղություններ, այլեւ տեսակ ինքնուրության հայտարարներ։ Նույնպես անաղբյուր, նույնպես անսպառ ստեղծագործություն, եւ այս շրջանի զանազան դարերում նորից հրապուրիչ տարբեր մարմնացումներ միեւնույն ավատական ճարտարապետության եւ ճարտարապետության ընկերակից՝ նորից բնաստեղծություն։

Որտեղի՞ց է սրա ինքնուրությունը, ասենք - Նարեկացու ինքնուրությունը։ Բնավ հույներից չէ։ ՈՒրեմն ասորիների՞ց, պարսիկների՞ց, թե արաբների՞ց։ Բնավ չէ։

Արաբներից գոնյա պայտաձեւ կամարնե՞րն են։ Երբե՛ք։ Պայտաձեւ կամարը Հայաստանում տիրապետում է արաբներից առաջ։

Նարեկացին, ինչպես եւ առհասարակ զուտ եկեղեցական երաժշտու- թյունը, ճարտարապետությունը, հասարակական կազմակերպությունը միշտ իր ինքնուրունությունը, դրոշմակիր, ինչպես եւ սքանչելի լեզուն։ Բավ է հիշել Աստվածաշունչի թարգմանությունը. եւ քանի՜ցս, եւ ի՞նչ տեսա՜կ ոճով, երկու-երեք թարգմանություն։

Կկարծեք թե այս թարգմանությունը գոնյա ինքնուրություն չէ կա- րող ունենալ։ Ընդհակառակն։ Նախկին հայկական թարգմանությունը, որի նման մենք, եթե բաց առնենք նրա եղբայրակից վրաց ժողովուրդի թարգմա- նությունն, հայերեն բնագրից կախված, նույն եղանակով կատարված չենք պատահում բնավ ուրիշ քրիստոնյա ազգերի մոտ։ Թարգմանություն եւ միեւնույն ժամանակ գանձ հայոց ազգի հեթանոսական վերապրումների, հայ ժողովրդական հեթանոսական անգնահատելի ասացվածքների, որոնք կարգից դուրս ինքնուրություն են տալիս Աստվածաշունչի հայերեն թարգմանությանը։ Իհարկե առաջին թարգմանիչներն, ասորերենից եւ հունարենից անկախ, թե՛ տեքնիկական միջոցները, թե՛ նոր հավատքի ազգային ըմբռնումը ժառանգում են իրանց ժողովրդական հեթանոս քուրմերից եւ մարգարեներից, որոնք դառնում են քրիստոնյա քահանաներ եւ վարդապետներ, - այն քուրմերից եւ մարգարեներից, որոնցից ուրիշ կուլտուրական միջավայրերում "տերվիշ", "չելեբիներ" եւ մոգեր են ծագել իրանց հատուկ կրոնական շարժումներով եւ որոնք Արեւմտյան Եվրոպայում մեծ դեր խաղացած կելտական դրուիտների եղբայրակից երեւույթն են ներկայացնում։

Զ-Ը դարուց նյութեղեն հիշատակարանների եւ բանաստեղծական արտադրությունների մասին խոսելով, մենք չպիտի մոռանանք այս շրջանի ամենախոշոր եւ ամենավերացական կոթողը, հայոց ազգի իբրեւ անհատական ստեղծագործության ամենաերեւելի վկան. խոսքս վերաբերում է առանձին կրոնքի, սեփական դավանության ստեղծման գործին։ Մենք կանգ չենք առնի այն բոլոր ամենանուրբ եւ մանրակրկիտ գիտելիքների եւ ճշտագույն եղանակների վրա, որոնք անհրաժեշտ եւ հարկավոր էին այս վեհագույն շինությունն եւ՛ կառուցանելու, եւ՛ հազար ու մեկ արտաքին ներքին հարձակումներից պաշտպանելու համար։ Ի՜նչ իմաստասիրական խորասուզումն Աստուծո գաղափարի յուրովսանն ըմբռնման եւ այս նպատակին հասնելու համար նրբագույն մտածողության, ի՜նչ ապշեցնող քաջագործություն, ամենակնճռոտ գաղափարների վերահասումը եւ խոսքերի բախտավոր գյուտը։ Մեզ այս րոպեիս հետաքրքրում է այն մասսայական նյութն եւ նրանից ծագող ստեղծագործման դրդիչը, որոնք աշխարհի ամբողջ բնակիչներից, չնայելով իրանց ցեղական զանազանության, որոշ շրջանում լինում էին հայերն կրոնի ամենաեռանդուն գործիչներ։ Արդյոք, այդ նյութը եւ այն դրդիչ հոգին դրսի՞ց էր գալիս։ Բնա՛վ չէ։ Քրիստոնյա ասորիներից եւ Բյուզանդիայից բերած նոր գաղափարները եւ նյութերը պիտի հարմարվեին տեղական հեթանոսական ժառանգության, խորագույն կրոնական ձգտումներին եւ ավանդություններին։

Բնական բան է, որ այն ժողովրդական անսպառ աղբյուրը Հայաստանում ազգային դավանություն ստեղծողը՝ երբ տիրապետող դարձած քրիստոնեության հետ կորցրեց անմիջական շփումն, իր գործունեության համար լայն ասպարեզ գտավ ավելի համակիր ժողովրդական խավերում, ուր նա ստեղծեց մի շարք այսպես ասած աղանդներ եւ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Այս առատ աղանդավոր վարդապետություններից, որոնք թանձրախիտ բուսնում էին հայկական հողի վրա, ընդհանուր նշանակություն ստացավ Պավլիկյանությունը։ Անցողակի հիշենք եւ այն, որ Մանիքյան ուսումի նախկին ձեւը, Արքոնտականը, Հայաստանում է ծաղկել դեռ Դ դարում. եւ Մանիքյան Կուլտուրայի տարածումը Միջին Ասիայում ակներեւ ազգակցություն է ցույց տալիս հայ-վրացական եկեղեցական ասացվածների, եզրների հետ։ Ձեզ հայտնի պիտի լինի, թե ի՜նչ հալածանքների են ենթարկվել տիրապետող դասակարգի կողմից՝ ութերորդ դարուց մինչեւ մետասաներորդը՝ նույն ժողովրդական հինավուրց ուսման հետեւողները Հայաստանում։ Բավական է Գրիգոր Մագիստրոսի արածները եւ ասածները ի նկատի ունենալ։ Նրա եւ նորա գաղափարակիցների համար այս հալածվածները դատապարտելի աղանդավորներ էին. իսկ իրապես նոքա հուզիչ եւ դրդիչ, նոր ստեղծագործության կանչող հոգու տերեր էին, եւ նոցա նախաձեռնությունն երեւում է եւ՛ Հայաստանի սահմաններից դուրս երեւան եկող կրոնական շարժումների մեջ, եւ՛ քրիստոնեական Եվրոպայում, ուր Բալկանյան թերակղզու վրա այս աղանդավորների ահագին բանակ էր գաղթեցրած, եւ՛ իսլամի բաժին դարձած Փոքր Ասիայում դերվիշիզմի զարգացման մեջ։

Հայկական ազդեցությունն նշմարվում է ոչ միայն Փոքր Ասիայի սելջուկյան արվեստի վրա, այլ նրանից առաջ Բյուզանդիայի եւ առանձին՝ ռուսաց հին ճարտարապետության վրա, կամ ամեն դեպքում, ռուսների հետ միեւնույն նախապատմական շրջանից ժառանգված գեղարվեստական ճաշակը ունեն։

Հայ պատմական կյանքի սկզբնավորությունն միշտ քաղաքներից է, նախ ցեղական աստվածապաշտության տեղերից, հետո վաճառատեղիներից, բայց միշտ ամրոցներից։ Տոսպ-Վան, Արմավիր, Արտաշատ, Դվին, Անի։ Եվ արդյոք այստեղ մենք չէի՞նք կարող նույնպես հայերի ժիր առեւտրական եւ արվեստական գործունեությամբ ստեղծած քաղաքների շարքը շարունակել, անցնելով բուն հայկական հողից արտասահման։ Բայց շարքի այդ մասը թող շարունակեն թվել ինքնաբերաբար այն երախտապարտ ազգերը, որոնք հայոց ազգից այս շինարար ձոնը ստանալ չեն զլացել իր ժամանակին։ Խոսքը մի կամ երկու ազգի մասին հո՜ չէ։ Եվ միեւնույն ժամանակ ամենասերտ շփումն բոլոր քաղաքակրթված ազգերի հետ, արաբների, պարսիկների, ասորիների եւ հույների։ Այս անգամ զանց եմ առնում առանձին պայմաններում կատարված կուլտուրական հարաբերությունները վրացիների հետ։

Ահագին քանակությամբ թարգմանություններ հունարենից, ոչ միայն քրիստոնեական, այլեւ դասական հունարենից։

Շնորհիվ հայերենի՝ քրիստոնեական գրականության կորած գոհարների փրկումը։ Ավելի եւս։ Եվրոպայի վայրենացման դարերին հայ ազգը իր թարգմանություններով հունարենից՝ անփոխարինելի ծառայություն է մատուցանում եվրոպական համամարդկային քաղաքակրթությանը, ոչ միայն պահելով դասական գրականության հիշատակարաններն, այլ հունագիտության ամենաեռանդուն ախոյան հանդիսանալով եւ նպաստելով այն լեզվի ուսումնասիրությանը Արեւելքում եւ մինչեւ անգամ Հունաստանում։

Այն դարերին Եվրոպայում շատ ընկած էր քաղաքակրթությունը։ Հյուսիսային եւ կենտրոնական Իտալիայում ավելի բարձր չէր քաղաքակրթության մակարդակը։

Գրիգորիոս Մեծը,պապերից ամենահռչակավորը, որը շատ ուժեղացրեց Հռոմի հայրապետության հիմքերը,բնավ չէր իմանում հունարեն, կրթության գործի ստորին մակարդակի ամենափայլուն ապացույցը արեւմուտքում։ Երկու հարյուր տարի հետո, գիտնական եւ շնորհունակ սպանացի Claudius, Թորինոյի եպիսկոպոսը, երբ իրան չհավանած պատկերապաշտության մասին սեփական հայեցակետ պիտի պաշտպաներ իտալական եպիսկոպոսների ժողովի առաջ, այդ իսկ ժողովը նա անվանեց congregatio asinorum (էշերի ժողովակցություն), եւ պատկերապաշտությունը պաշտպանելու համար կանչվեց իռլանդական միաբան Dungal։ "Երկու գիտնական հակառակորդներ", - նկատում է այս դեպքի առթիվ գերմանացի կելտագետ Zimmer, "այսինքն՝ Claudius սպանացի, Dungal իռլանդացի, որոնք պատահեցին միմյանց Լոմբարդիի հողի վրա, ներկայացուցիչներ են այն երկու երկրի որոնք հույն-ռոման (graeco-roman) կրթության միակ ապաստանարան էին, Է դարու սկիզբում, երբ այս կրթությունն կոխեց անկման ճանապարհ Արեւմուտքում"։

Բայց ինչ որ արեւմտյան կողմից անում էին սպանացիք եւ իռլանդացիք, նույն բանը արեւելյան կողմից արած են հայերը եւ հարեւան ասորիները, այստեղ հունագիտական զբաղմունքները հարստացնելով մարդկային մշակույթի թե իրանական, թե զուտ ցեղային կուլտուրական տարրերով։

Նոքա, այս չորս ամենաթունդ հաբեթադրոշմ աշխարհների բնակիչ ազգերը, շրջապատելով Եվրոպայի հին կուլտուրական միջավայրը պահել են նրա քաղաքակրթական ավանդը եւ ապահովելով մարդկության նոր հառաջադիմությունը, իրանց վրա առնելով միջնադարյան խավարացած բարբարոսության դաստիարակումը եւ նրա բռնակալության ծանրությունը։ Եվ ավելի ծանրաբեռնված արեւելյան ախոյաններից՝ ասորիները իրանց կուլտուրական միսիայի զոհ գնացին, անհետ եղան, արապներ դարձած։ Հայերը շարունակեցին կրթիչ դերը, ազնվացնելով ընկճողների ցեղային տիպը իրանց արյունով, եւ բեղմնավորելով նոցա հասարակական կյանքն իրանց շինարար ձեռքերով։

Հարեւան եւ մինչեւ անգամ հեռու ընկած ազգերից ո՞րն է, որ օգտված չլիներ հայոց ազգի կուլտուրական բարեմասնություններից, վիպասաններից եկող եւ աշուղներին հասած երգերից, նրա ճարտարապետական աննման զարգացած արվեստից, նրա այն բացառիկ լեզվագիտական շնորհից, որ թարգմանչական արհեստից ավելի արվեստ է - գիտություն եւ արվեստ միասին ձուլված գեղարվեստ է շինած, հին դարաշրջաններում ստեղծած է թարգմանության մի շարք դպրոցներ եւ տեսակ-տեսակ ոճ ինքնուրույն գրվածքների համար պատրաստի ճոխ գրական լեզու ժառանգելով ժողովրդական վիպասաններից, նոր դարաշրջանում երկու գրական լեզու ժառանգելով ժողովրդական վիպասաններից, նոր դարաշրջանում երկու գրական լեզու մշակելով կենդանի բարբառներից։ Ի՞նչ աղբյուրից է այդ ինքնուրույնության ուժն եւ առատ պաշարքը, ի՞նչ ցեղից, ի՞նչ լեզվից։

* * *

Լեզվի ուսումնասիրությունը երկու ճանապարհով ենք վարում. մեկը՝ համեմատական է, մյուսն՝ էաբանական կամ հնաբանական - ontologique կամ paleontologique։ Բայց մեր ուսման մեջ այս հնաբանությունը կամ paleontologie ինքնուրույն գոյություն եւ վավերացման միջոցներ ունի. նա բոլորովին անկախ է բանասիրական լեզվագիտությունից եւ նրա վրա կերտված համեմատական քերականություից թե՛ պատմությունից, իրան պատկանելի այսպես ասած paleontologique ուսումից, հնաբանությունից։ Խոսքս այն բանի մասին չէ, թե հաբեթագետը ուրիշ դրություններ է առաջ բերում լեզվի ծագման կամ նրա մասերի հարաբերության հարցը լուսաբանելիս, ուրիշ տեսակ է ապացուցանում այն գրությունների արդարացիությունը։ Հաբեթագետը չէ բավականանում, օրինակ, միայն բառերի ազգակցությամբ, թեպետ եւ ամենապարզ կերպով մարմնացրած հանդիսանա այս ազգակցությունն եւ հնչյունաբանության օրենքների համեմատ եւ նշանակության կողմից, երկցեղ կամ հնդեվրոպական-հաբեթական լինելով, դարերով եւ հազար տարիներով մեկ կողմից գրականությունն այս վերապրումների շտեմարան տածելով, մյուս կողմից կենդանի լեզուներ, ուրեմն անսպառ գանձարան եւ ստեղծող միջավայր պահելով, հայերեն լեզուն իհարկե ունի ամենահարուստ բառարան, գաղափարների արտահայտման ընտրություն։

Բայց հնդեվրոպական լեզվի հետ խառնվելուց առաջ, հայոց լեզվի զուտ հաբեթական շերտը բնավ բաղադրություն, վայրենի տունկ չէր ներկայացնում. նա արդեն այն զուտ հաբեթական լինելու շրջանում փայփայված, իբրեւ խնամքով պատրաստված ազնիվ պտղաբեր ծառ, խառնված կամ բազմիցս խաչաձեւած տեսակն էր ներկայացնում։ Նրա բարդ պարունակության մեջ ձուլված էին ոչ երկու, այլ մի քանի, հինգից ոչ պակաս զանազան հաբեթական ցեղային լեզուներ։ Ահա ինչու հայոց լեզվի մեջ, անկախ հնդեվրոպական շերտից, տեսնում ենք բառերի զարմանալի հարստություն եւ ձեւերի անսահման ընտրություն։ Արդեն ինքնուրույն պատմական կուլտուրա ստեղծելով եւ զարգացնելով, հայոց ազգն այս բառերի հարստությունը գործադրել է ամեն մեկին հատկացնելով նշանակության առանձին երանգ, օրինակ՝ անձն, հոգի եւ շունչ։ Այս րոպեիս չեմ կանգնի այն հարցի վրա, չե ո՞ր մեկն է նրանցից գրաբարից գալիս եւ ո՞րն աշխարհաբարից։ Ձեզ բոլորիդ հայտնի է իհարկե որ անձն գրաբարում նշանակում է ի միջի այլոց "հոգի", եւ իսկապես այս երեք բառը անձն, հոգի, շունչ, միօրինակ նշանակում էին զուտ հաբեթականների բերանում, "շունջ", դոքա հավասարապես հաբեթական բառեր են, եւ հիմի գիտենք եւ այն, թե հաբեթական ցեղին է հատուկ նրանցից ամեն մինը։

Նույն բանը տեսնում ենք եւ ձեւաբանության կամ morphologie-ի մեջ, քերականության մեջ։ Հավանական է որ եւ այսօր դուք տակավին անտեղյակ եք, որ նաեւ հայոց կեզվի հոլովումը, հաբեթական վերապրումներով լիքն է. դերանուններում էլ նույն երեւույթն է նկատվում։ Վերցնենք տրական ինձ, քեզ, ձեզ ձեւերը, որտեղ "զ" հնչյունի մեջ մնացել է տրականի հաբեթական վերջավորության վերապրում - մե-զ, քե-զ, ձե-զ (իսկ ինչ վերաբերում է ձ հնչյունին, նա զայի հաբեթական, իսկ եւ իսկ ձան-միգրել խումբի հաբեթական հնչյունաբանության օրենքով պահանջված բարձր աստիճանն է ներկայացնում - ին-զ, ին-ձ)։

Բայց մեր ավելի բարդ կարծիքը լուսաբանելու համար վերցնենք, օրինակ, հոգնակու վերջավորություններ - եաբէր, ք, ց։ Այս անգամ էլ ավելորդ է մատնանիշ անել։ Ձեզ հայտնի պիտի լինի թե նրանցից ո՛րը գրաբարին է հատուկ եւ ո՛րը աշխարհաբարին։ Միայն հիշեցնեմ, որ ք (q) եւ ց (ts) հնչյունները գրաբարում ոչ լոկ հոգնակի հատկանիշ են, այլեւ հոլովակերտ մասնիկներ են մի շարք հոլովներում, ք ուղղականի համար եւ ց ամբողջ մի խումբի, - սեռականի, տրականի եւ բացառականի։

Հավասար հետաքրքրական երեւույթ՝ հոլովների նույն տեսակ դասավորումը երեւան է գալիս ի միջի այլոց վրացերեն գրաբարում, ուր մեկ կողմից դասվում է ուղղական հոլովը, մյուս կողմից՝ սեռական, տրական եւ բացառական, եւ վերջին հոլովներս խումբը ներկայացնում է նույն հայերենի հոլովակերպի տեսակ բ (b)։ Ավելի ուշագրավ երեւույթ է ներկայացնում արդեն հայտնի եւ լուսաբանված բանը ափխազերենում։ Չնայելով որ նա զուրկ է հոլովումից, չունի զանազան հոլովների ձեւերը, ափխազերենը նույնպես երկու տեսակ հոգնակի է կազմում գրաբարից ծանոթ q (ք) եւ ts (ց) հնչյուններով, բայց բնույթով ավելի սկզբնական լինելով, մարդկոության նախապատմական մտավորականության հետ ավելի մտերմություն բացահայտելով, ափխազերենն այդ երկու տեսակ հոգնակի բնորոշ հնչյունները բաժանում է ըստ առարկաներին բնական տեսակին. ts (ց) հնչյուն հատկացնում է բանավոր կամ զգոն, խելքով օժտված էություն արտահայտող բառերին, իսկ q (ք) հնչյունը խելքից զուրկ՝ շնչավոր թե անշունչ առարկաներ արտահայտող խոսքերին։

Էաբանական հետազոտությունն երեւան հանեց, որ ինչպես առաջ բերված անձն, հոգի եւ շունչ բնավ չէին նշանակում զանազան առարկաներ այլ միեւնույն բան, այսպես եւ միեւնույն իմաստ տալու խոսքերին, լոկ բազմության իմաստը արտահայտելուն ծառայում էին հայերենում, մանավանդ գրաբարում առանձին դեր ստացած ք (q) եւ ց (ts) հնչյունները, ինչպես եւ էր, առաջ՝ եար եղած վերջավորությունը, բայց այսպիսի primitif գործածության ցպատմական շրջանում, նոքա պատկանելիս են եղել երեք զանազան ցեղի, հաբեթական ընտանիքի երեք զանազան ցեղային խմբավորմանը։

Երեք հատիկ բառեր կամ բառակազմության տարրեր ձեր ուշադրության առաջ դնելով, մենք ի նկատի ենք ունեցել երեւույթի ըմբռնումը դյուրացնել։ Այդ փոքրաթիվ տեսակներից բնավ չէ հարկավոր եզրակացնել, որ հայոց ազգի հաբեթական մասը միայն եռացող բաղադրություն էր ներկայացնում, որ նրա բնականորեն ժառանգված համապատասխան կազմության մեջ միայն երեք նախապատմական ցեղային լեզուների շերտեր են եղել արտադրված։ Ընդհակառակն, հաբեթական մասը երեքից իհարկե ավելի հիմնական շերտերով է բնորոշվում, եւ իսկապես այդ ակներեւ եղելությունն է, որ զարկ տվավ հաբեթական լեզվաիտության համեմատական եղանակի ինքնուրույն կազմակերպույան։ ՈՒսումնասիրելով հայերեն լեզուն, դիցուք միայն գրաբարը իր ամբողջության մեջ, մենք համեմատում ենք նրա բաղադիր զանազան շերտերը ուրիշ ազգակից լեզուների համապատասխան շերտերի հետ, որովհետեւ դոքա էլ, այդ ուրիշ ազգակից լեզուները բարդ բաղադրություն դարձած եւ լինում պատմական ժամանակից առաջ, դեռ ցպատմական շրջանում։ Զուտ չխաչաձեւված՝ չխառնված մարդավարի լեզու առհասարակ աշխարհի երեսի վրա չկա եւ չէ եղել. այդ գիտնական ռոմանտիկ աշխարհահայեցողության արդյունք է։ Բնականաբար երբ մենք, օրինակի համար, հայերենի մեջ, իհարկե մենք ամենուրեք չենք վավերցնում նրանց գոյությունը, նույնպիսի խմբակցությամբ, ի նկատի ունենալով որ նրանց տարածումն եւ ջոկ-ջոկ կամ միասին երեւան գալը կախված էր համապատասխան ցեղային շերտերի դասավորումից։ Հայերեն հոգնակի ե-ար (ear) վերջավորության հատկանիշը գտնում ենք հավաստիորեն ետրուսկերենում, բայց այս հանդիպությունը դեռ ոչինչ չէ հաստատում, ամեն դեպքում բնավ չէ որոշում վերջավորության ծագում։ Որպեսզի իմանանք, թե իսկապես որ ցեղին է ի բնե պատկանելիս եղել "րե" հնչյունով կազմված հոգնակին, հարկավոր է գտնել ետրուսկերենի եւ հայերենի մեջ այդ հնչյունը ներմուծող ցեղային շերտը։ Հայերեն հոգնակի ք (q) վերջավորությունը գտնում ենք բասկերենում, բայց բասկերենը նույնպես բարդ, բաղադրված ամբողջություն լինելով, մի քանի ցեղային լեզուների խառնուրդ ներկայացնելով, առանձին հետազոտություն է պահանջվում, որ այն կազմակերպիչ նշանի բնիկ հեղինակ-ցեղն որոշվի. եւ կնճռոտ հարցի լուծման եղանակը գտնված է։

Այնպիսի հեռու ընկած լեզուների ազգակցություն, ինչպես, օրինակ բասկերեն եւ հայերեն լեզուներն են, մեզ իհարկե տանում է մարդկության գոյության նախնական շրջանները, որոնք հետզհետե մարդու ծագումից հետո տեւել են յուտաքանչյուրը տասնյակ հազար տարիներ, եւ լեզվի մեջ առաջ են բերել այնպիսի խոր հեղաշրջումներ, որ նրանց մասին տիրապետող լեզվագիտությունը իր էվոլյուտիվ զարգացման, աստիճանե աստիճան բարեշրջման եղանակով գաղափար չունի։ Հետագայում կազմակերպված տեսակներով հին եվրոպական լեզուների ընտանիքը չուներ էլ բնական հատկություններ այն, ներեցեք խոսքիս, հորեշրջան երեւույթները խաչաձեւումից առաջ բերված հեղաշրջումները, արմատական փոփոխությունները նշմարել եւ բացատրել։

Հաբեթական լեզուները մարդկության արշալույսի ստեղծագործության իրանց հարուստ վերապրումներով, անսպասելի, երբեմն շվարեցնող հինավուրցության. զանազան բնորոշ շրջաններից, շոշափելի վկայություններով բացեիբաց լայն ճանապարհ են կերտում մեր առաջ ոչ միայն հունարենի ծագման համեմատաբար նորագույն երեւույթի, օրերը ծածկող պատը ծակել եւ Եգիպտոսի կամ Միջագետքի կուլտուրական կյանքի անվերջ երեւող դարերի կուտակումը թափանցել, այլեւ նշմարել նրանցից դեն ժամանակի անվերջ, կարծես անսահման տարածության լեզվաստեղծական մի շարք դարե շրջաններ, ամեն մեկն իրան պատկանելի հեռանկարով։ Եվ այս ուսումնասիրության մեջ հայոց լեզվի, ուղիղ ասենք՝ հայոց առնվազն երկու ինքնուրույն, այսպես ասած գրաբար եւ աշխարհաբար լեզուների հաբեթական շերտերի մեջ հազվագյուտ վերապրումների ամբարանոց ունենք։ Նրանց միջոցով հայոց ազգը սերտագույն հոգեբանական կապերով միացած է հանդիսանում ոչ միայն հաբեթականների այժմ ցրված զանազան, հնուց մնացած մեզ ժամանակակից ժողովուրդների հետ, այլեւ ամբողջ կուլտուրական մարդկության, Եվրոպայի միջերկրյա մարդկության արմատական շերտի հետ, մարդկային խոսքի ծագման օրերից։ Եվ այս հնագույն շրջանները լուսաբանելիս, մի կարծեք, որ միայն գրաբարն է, որ մեզ կարեւոր փաստեր է տալիս։ Ո՛չ։ Նույն հարցի համար արդյունավետ պաշարք են տալիս եւ մինչեւ մեր օրերը կենդանի հասած աշխարհաբարը եւ նորա բազմաթիվ կենդանի բարբառները, շատ անգամ իսկ եւ իսկ նա է միայն տվողը։

Մի օրինակ հոլովումից։ Հոլովումն երկու կերպ էր գոյացել հաբեթական լեզուների մեջ. մեկը դերանունների միջոցով, թեպետ պիտի նախազգուշացնեմ, որ դերանուններն էլ առաջ անուններ են եղել։ Առհասրակ դերանունների նույնիսկ փոխադարձ հարաբերության համակացությունը (systeme) հետո է մշակվել, իբրեւ դերանունների գործածված խոսքերի իսկական նշանակության հակառակ։ Իսկ մյուս հոլովումը, մանավանդ սեռականում, հաբեթյանները մշակել են բոլորովին բնական կերպով, իբրեւ նշան գործածելով "որդի" բառը։ Ձեզ հայտնի պիտի լինի եւ թվանշանների անունների մեջ - դասական թվերը ածական թվանշաններն են. նրանց ածանցման համար գործածված մասնիկը - որդ - օրինակ, հինգերորդ, վեցերորդ, նույն "որդու" իմաստ ունեցող, մինչեւ անգամ նույն "որդի" բառն ենք եւ այսօր տեսնում։ Բայց հաբեթական լեզուներում "որդու" նշանակություն ունեցող բառեր շատ էին, կարող ենք ասել այնքան, որքան այս նախամարդկային ընտանիքի գլխավոր նախնական ցեղերն են եղել։ Եվ մենք արդեն տեսանք, որ հոգնական կազմելու համար նույնպես "որդու" իմաստ ունեցող բառ էր գործածվում, եւ օրինակ գրաբար հայերենում հոգնական կազմող f (q) հնչյունը մնացորդ է, մի տեսակ վերապրումն է որոշ հաբեթական ցեղի խին (qin) բառի, որը մինչեւ պատմական ժամանակ պահվել է Հայաստանի հողի վրա, եւ իսկ այս բառն է, որ Վանա բեւեռագիր արձանագրությանց հաբեթական լեզվի մեջ տեսնում եք խին-ի (qini) երբեմն խի (qi) բառ "որդու" նշանակությամբ։

Բայց նույն "որդու" իմաստ արտահայտող խոսքերից մեկն էլ ման կամ վան բառն է, որը պատկանելի ցեղային լեզվի մեջ մի կողմից ծառայում է հոգնակի կազմակերպության, օրինակ՝ ազգերի անուններ՝ Գարդ-ման-եք, Աղվան Al-van եւն. մյուս կողմից նույն վան մասնիկով նախնական հոլովման մեջ սեռական էր կազմվում. եւ այս նախապատմական երեւույթի վերապրումներից աշխարհաբար հայերենի բարբառներում մնացած սեռականի այսպիսի դեպքեր են, ինչպես "տար-վան" "ձմեռ-վան", "առավոտ-վան" եւն։ Եվ հիմի հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ բասկերենում, հաբեթական լեզուների մնացորդում՝ Սպանիայի եւ Գաղզիայի սահմանագլխում ko>go մասնիկ հանդիսանում իբրեւ սեռականի, առհասարակ բնորոշող ածականների, վերջավորություն, նա էլ հաբեթական լեզուների որոշ կոկորդաձայն խմբում նախնական ձեւով -ko "որդի" է նշանակում, եւ մինչեւ այսօր պահվել է Կովկասու լեռնացիների՝ չերքեզների եւ ափխազների մեջ, թե ko ձեւը պահած, kwa ձեւը ստացած "որդու" նշանակությամբ կամ իբրեւ անկախ հասարակ անուն կամ իբրեւ ազգականների վերջավորություն։ Մասնավորապես ափխազ-չերքեզ-բասկերեն "որդի" նշանակող եւ սեռական կազմող բառ եւ մասնիկը կարեւոր դեր է խաղացել երբեմն, նախապատմական շրջանում, սկյութ եւ լիգուրների հաբեթական ցեղերով բռնված հարավային Եվրոպայի տարածության վրա, Դոն գետից սկսելով մինչեւ Սպանիայի սահմանագլուխը, ուրեմն լիգուրական եւ սկյութական ձեւերի ամենամոտիկ կրկնապատկեր ներկայացնելով, տակավին խույս խույս տալով նրա երկար պատմությունից, առանձին պատճառ ունեմ, այսօրվա դասախոսության տեսակետից մատնանիշ անելու նրա շատ հավանական վերապրումի վրա սլավոներն լեզվի, մասնավորապես ռուսերենի մեջ։ Ի նկատի ունեմ իսկ եւ իսկ ածականներում սեռականի վերջավորություն ռուսերեն-go, որի բավարար բացատրությունը ի զուր են փնտրում սլավոնագետներն մինչեւ այսօր։

Բայց այս րոպեիս մեզ հետաքրքրում է ոչ այս թե այն բառը դիցուք հաբեթական, այլ ձեւաբանության որոշ տիպարը, սեռականի նույն տեսակ կազմումը մարդկության նախնական շրջաններից ժառանգվածն եւ հայերենի եւ բասկերենի մեջ անցած հաբեթական որոշ շերտի, որոշ հաբեթական ցեղային լեզվի միջոցով։

Թվականները հիմի բոլորովին վերացական գաղափարներ են ներկայացնում, իսկ ցպատմական դարերին թվերի գաղափարը ըմբռնվում էին նրանց պատկերացնող առարկաների միջոցով, իհարկե այն շրջաններում մարդն առարկաների մասին էլ ուրիշ տեսակ գաղափար ուներ։ Օրինակ մի շարք վերապրած նյութերից մենք տեսնում ենք, որ "գլուխ", "լեռ" կամ "սար", եւ "երկինք" արտահայտվում էին միեւնոույն խոսքով։ Եվ այն ամենահին դարերին եւ՛ "երկինք"-ը, եւ՛ "գլուխ"-ը ներկայացնում էին, ինչպես "սար"-ը, սրածայր՝ երկու շեղ կողքերով հիմքի վրա, հետեւապես եռանկյունի։ Եվ իսկապես այս առարկաներ նշանակող խոսքը դարձել է "երեք" թվի արտահայտող, միայն մինչդեռ հաբեթական լեզուների մեծամասնություն երեք թվի համար օգտվել է "sam" բառից եւ նրա բազմաթիվ ցեղային առանձնատեսակ փոփոխումներից, հայերեն եւ բասկերեն գործածվել է նույնպես "գլուխ", "սար" եւ "երկինք" նշանակող ուրիշ հաբեթական բառ, terIIher կամ ծիր II her, որից հոգնակի ձեւով բասկերեն heru (r՛) եւ հայերեն հոգնակի er-eq թե ir-eq եզակի եռ- (եւ her-hir-)։ Ես լավ գիտեմ որ հայերեն թիվ "երեք" ածանցում են հնդեվրոպացիներից լատ. tre եւն, նրա տարբեր ձեւերից. սակայն թվականներ հնդեվրոպացիներից ստեղծած բան չեն։ Հնդեվրոպացիք թվականները ստացել են հաբեթուզներից իբրեւ պատրաստի կուլտուրական պայմանավոր բառեր, եզրներ։

Այս թվականի կրկնապատկեր "ծիր" եւ "ծեր" պահվել են հայերենում "ծիր" ձեւով, բայց վաղուց արդեն հայերն "երկինք"-ի իմաստով չեն գործածում նույն բառի այս առանձնատեսակ ցեղային արտասանություն "ծիր"-ը։ Վաղուց արդեն այս խոսքը ինչպես եւ նրա ուրիշ տեսակ tre վրացերենում, նշանակում է "բոլորակ", "կլոր գիծ", "երկինք"-ի մասին հետագա դարերում ստացած գաղափարի համեմատ, բայց բասկերենում նրա համապատասխանող բառը հոգնակի ձեւով - ser-u(r) մինըեւ այսօր պահվել է երկինքի նշանակությամբ։

Հայերենը եւ բասկերենը ոչ միայն առանձին սերտ ազգակցություն ունին միմյանց հետ, հաբեթական նյութի մասում, այլ պահում են մի երկար շարք նույնությամբ մնացած բառեր, ինչպես "քար", har-i>kar-i, id. դարի-gari (froment), այս "հոգի" ays-e ("aize"), կայծ-ակի նշանակությամբ, e-kayz ("e-kaitz") (tempete), (orage), ազդր, ազդեր (cuisse) -i- ster id. գեշ, առաջ gaym, գարշ բառից ածանցվող gaym id . չար ածական - cap ("char") եւն եւն։

Հաբեթական հնչյունաբանության օրենքների համաձայն կատարվող փոփոխություններով, այս տեղ չեմ կարող զբաղվել, մինչեւ անգամ կանգ չեմ առնում այն դեպքի վրա, երբ "ս" հնչյունը օրենապատշաճ ելեւէջներ է կատարում (ս) իրան շարքում դառնալով s թե կատարելով հակառակ ընթացք, օրինակ, երբ հայերենի "սուրբ" հարեւան հաբեթական լեզվի, վրացերենի մեջ, հանդիսանում է իբրեւ turph - (արդար) նշանակող trph-el ածականի հիմքը։ Մի շարք ցեղային լեզուներից խաչաձեւված լինելով, ինքն հայերենի հաբեթական մասը պարունակում է միեւնույն խոսքի հիմքը այլակերպված ըստ պատշաճյա ցեղերի արտասանության, օրինակ, սուրբ ածականի հիմք սուր հանդիսանում ըստ կոկորդախոս ցեղի արտասանության քուր - "սուրբ" ածականի աշխարհաբար հոմանիշ մա նախադաս մասնիկով ածանցած բառում - ի նկատի ունիմ մաքուր (magor) ածականն, մինչդեռ բասկերենի համապատասզան շերտը նույնությամբ է կրկնում sur-(IIzur) հիմք "սպիտակ" ածականի նշանակությամբ գրում է (zuri-i II "churi"), բնականապես բասկերենի մյուս, կոկորդաձայն, շերտը ձեզ տալիս է խոսքեր g հնչյունով s < z հնչյունների փոխարեն մի շարք խոսքերում, ինչպես սուրբ, հաց, դառ-ն եւն gard-igwarb-i "մաքուր", (h) ege "հաց", gar-ad "դառն"։

Բասկերենում պահվել են հայերենի հաբեթածագ մասի այնպիսի բնորոշ զուգաձեւ բայերի հիմքեր, ինչպիսիք են իջանել թե իջնել "առնուլ" աշխարհաբար, "առնել", այսինքն "անել", կարել, այսինքն, "կարող լինել" պահվել նույնպես թե իբրեւ բայեր (ya. d-i e-d, իջանել, ar-tu II ar. n-ul "առնուլ"), թե իբրեւ անուններ (IIhar hal. (ձեւ ոք), ml-de, a-hal եւն)։

Հայերի լեզվի մեջ պահած հաբեթական վերապրումները, քերականության կողմից էլ, սերտ ազգակցություն են ցույց տալիս մանավանդ հոլովման մեջ, եւս առավել դերանունների ավելի անաղարտ մնացած հոլովման մեջ։ Պարզվում է եւ գրաբար հայերենում հասարակ անունների այն հատկությունը, որ նոցա հիմքերը մեծ մասամբ որոշ ձայնավորներով են վերջանում։ Սակայն բասկերենի եւ հայերենի, իրանց հաբեթական մասում. բազմատեսակ ազգակցությունն այս րոպեիս մեզ համար ուշագրավ է ոչ նոցա սերտ կապակցության կողմից։ Միմյանցից այնքան հեռու ընկած երկու ազգերի, բասկերի եւ հայերի, դեռ նոր երեւան եկող լեզվական կապերը մեր առաջ բաց են անում նրանց ցեղական կազմի շերտերի անջատման անհասանելի հեռանկարը։ Թողնենք մի քանի հազար տարի այն ժամանակից, երբ հայ ազգն արդեն պատմական տիեզերական մրցման ասպարեզումն է։ Բայց քանի՜, քանի՜ հազարամյակներով պիտի չափենք այն ժամանակամիջոցը որի ընթացքում կազմվել է հայերեն բարդ տիպարի լեզուն երկու ընտանիքի, հնդեվրոպականի եւ հաբեթականին, խաչաձեւումից։ Իսկ այն ժամանակամիջոցը քանի անգամ ավելի մեծ պիտի թվա, երբ տեսնում ենք որ նույն խաչաձեւման գործողության ենթարկվել է Հայաստանից մինչեւ Պիրենյան թերակղզին ամբողջ միջերկրային տարածություն բռնող երբեմն զուտ հաբեթական բազմացեղ ազգաբնակությունը. եւ ուրմն նույն ժամանակամիջոցումն է, որ գոյացել են խաչաձեւված տիպարի այնքան կատարյալ տեսակներ. ի միջի այլոց դասական լեզուները, հունարենն ու լատիներենթ, որ մինչեւ այսօր պահում են, գիտնականների աչքում միապաղաղ պարզ բնություն ունեցող լեզուների համարումը։ Մինչդեռ դոքա էլ խառնուրդ երկբունակ (hylvide) լեզուներ են եւ, օրինակի համար, հունարենում բացի մի շարք ձեւաբանական երեւույթներից այնպիսի հասարակ բառեր ինչպես պսիհի "հոգի", ադելֆոս "եղբայր", թալասսա կամ պոնտոս "ծով", զուտ հաբեթածագ բառեր են։ Հունաստանի աստվածների հերոսների մանավանդ բազմաթիվ շեն տեղերի, գետերի, լեռների անունները հաբեթական են։

Բայց այս երկարաձիգ ժամանակամիջոցից առաջ պետք է ենթադրել, որ նույն միջավայրում անցել էր մյուս առ առավել երկար ժամանակամիջոցոց, որի ընթացքում կազմվել են նույնպես խաչաձեւումից, այնպիսի բարդ տիպարի տեսակներ, ինչպես բասկերեն լեզուն է եւ հայերենի հաբեթական մասը։ Հայերենի եւ բասկերենի բաղադրող շերտերն բնորոշելու համար մեզ նեցուկ են ծառայում հայ եւ բասկ ազգերի եւ՛ Հայաստանում, եւ՛ Պիրենյան թերակղզում եղած հաբեթական ազգերի անուններն, որոնք նույնությամբ կրկնված են։

Հաշվի պիտի առնենք նաեւ ուրույն կյանքի անցյալ նույնպես երկարաձիգ երեք դարե շրջանները, որոնք բնորոշվում են լեզվի ձեւաբանության հեղաշրջումներով, հառաջ բերելով համադրական (syntetique), շարակցական (agglutinantes), հանգավոր կամ հանգափոխ (flective) լեզուների տիպարները։

Անհուն ժամանակ եւ անչափ տարածություն։ Իհարկե ժամանակը եւ տարածությունը մարդկային լեզվի զարգացումը մղող հատուկ գործոններ են, եւ ոչ աննշան հանգամանք։

Հասկանալի է, որ հաբեթական լեզուների վերապրումները մեզ միջոց են տալիս վերականգնել մի լեզու, ու ավելի վաղեմի, ավելի սկզբնական լեզվի տիպար է քան ժամանակակից ամենավայրենի մեր ցեղերի լեզուները։ Երբ արցունք նշանակող խոսքերը՝ դուրս է գալիս որ՝ բարդ բառեր են եղել եւ նշանակել են "աչքի ջուր", սրանով հաբեթական լեզուներն վկայուն են, որ երբեմն նոքա եղել են զարգացման նույն մակարդակի վրա, ինչ որ Ամերիկայի բնիկ ցեղերը. ո՛չ ավելի։ Նույնպես երբ "արեւ" կամ "լուսին" ասելու համար գործ էին անում, ըստ հաբեթական վերապրումների՝ "աչք" նշանակող խոսքեր։ Սակայն հաբեթական լեզվագիտության միջոցները անհամեմատ ավելի խոր, ավելի սկզբնական կետերին են տանում։ Լեզվի մանրակրկիտ հետազոտությամբ մենք հասնում ենք այն նախնական վայրկյանին, երբ ցեղ եւ լեզու միեւնույն երեւույթ էին ներկայացնում. լեզուն բնական ինքնաբեր ստեղծող արտադրություն էր ցեղի. ցեղի շրջանից դուրս մարդու ինքնաճանաչություն չկար. անհատական գոյության մասին մարդ դեռ գաղափար չուներ. չէին ասում՝ "ես" եւ "դու" այլ՝ "մենք" եւ "դուք"... "Մենք" էլ չէին հասկանում երբեք ցեղից դուրս գոյություն ունեցող էակ, մենք - հետեւաբար "մեր ցեղը"։

Բայց այս իրական եւ ցեղորոշ լեզվի վերլուծումը մեզ մոտեցնելով զուտ՝ բնությունից բխող ստեղծագործության, տանում է նույնպես դեպի աբյունի եւ նրա շաղկապի վրա կանգուն բնական համայնքը, որ ինքնաբեր արտադրություն է հանդիսանում եւ լեզվի ձեւաբանությունը։ Ոչ միայն վերջավորություններն եւ նախադաս մասնիկները, prefix-ներ, այլ եւ նախադասության շաղկապներն ներկայացնում են ցեղային համայնական կազմության հատուկ բառեր, եզրներ։ Մենք արդեն առիթ ենք ունեցել բացատրելու թե սեռական հոլով կազմելու "որդի" բառն էր գործածվում։ Այս տեղ հիշեմ, որ "եւ" շաղկապը այն դարաշրջանի մարդիկը արտահայտում էին "եղբայր" նշանակող բառով, օրինակ "որսորդ եւ շուն" ասել է՝ "որսորդ եղբայր շուն"։ Հայերեն "եւ"-ը նույն նշանակությունն է ունեցել, հաբեթական սպիրանտ տիպարի լեզվից ժառանգված լինելով նրա հնատիպ "եւ հւ"-ն է։

Բայց լեզվի ստեղծագործության էլի ավելի խորունկ, ավելի կանուխ շրջան է բացվում մեր առաջ եւ ցեղային տոտեմական դարերից, երբ ցեղը իրան նույնացնում էր նվիրական առարկաների հետ եւ դեռ ցեղը իրան նույնացնում էր նվիրական առարկաների հետ եւ դեռ ցեղը չգոյացած ժամանակներից, իսկ մի քանի սկզբնական շրջաններ մեզ հասցնում են մինչեւ paleolithe կամ հնաքարյա մարդու կեցության դարերը։ Հայերեն հաբեթական մասը առաջնակարգ եւ ավելի պարզ երեւող նշանակություն ունի neolithe-ի նորաքարյա կուլտուրայի դարերից։

Այս ժամանակից են հայերենում պահված հացահատիկների անունները՝ գարի, ցորեան, հաց, ինչպես եւ գինի եւ այգի, նաեւ կենդանիների անունները՝ եզ, ցուլ, ձի, երիվար, ջորի, էշ, շուն եւն եւն։ Իհարկե, նույն ժամանակից են եւս մետաղների անունները՝ ոսկի, արծաթ, պղինձ (որ նույն բառն է ինչ որ bronze), երկաթ եւն։

Այս շրջանից են քաղաքացիություն ստացել երկին եւ երկիր բառերը, որոնք միեւնույն երկաթ՝ նշանակող խոսքի երկու տարբեր ձեւեր են ներկայացնում եւ այս շրջանում հասկացվում էին իբրեւ, հաստատություն վերին (երկին) եւ, հաստատություն վարին (երկիր)։ Նույն նորաքարյա դարից ժառանգված են մեծ մասամբ դյութության կամ մոգության վերաբերող բառերը։ Ամեն դեպքում նոքա հաբեթական ծագում ունեն, ի թիվս սրոց եւ մարգարե բառացի "աստղագետ", "կարապետ" նաեւ սարմատների "Armenii" հայազգի, տոտեմական թե արամյան ցեղի չաստված, հետո, քրիստոնեության ժամանակը Հովհաննես Մկրտչի անուն դարձած, եւ աստված կամ ասպած, որսորդության չաստված, որին նվիրված էր, դեռ կռապաշտական ժամանակներում, "առաջավորաց պասը" պաս մսի, իհարկե՝ որսի մսի։

Իհարկե կռապաշտական աստվածների հետ հայոց ազգը հաբեթական ընտանիքից հետը բերել էր իբրեւ ժառանգություն իր զարմանալի վիպասանությունը, թեպետ եւ հատ ու կտոր մեզ հասած, օրինակ վիշապազունների վերաբերյալ մասը, տիեզերական նշանակություն ունեցող, ավա՜ղ, փոքրաթիվ տողեր Խորենացու մոտ։ Հեքիա՜թ, առասպե՜լ, այդպես չէ՞։ Բայց պատմագրի անախորժությամբ հիշված ժողովրդական առասպելները վիշապների եւ վիշապազունների մասին քսաներորդ դարում բոլորովին նոր գնահատում է ստանում սույն րոպեից, երբ Գեղամա լեռների վրա վիշապների կամ հսկա ձկների արձաններն են հայտնվել, հիշատակարաններ առնվազն հինգերորդ հազարամյակի Քրիստոսից առաջ։ Ինք վիշապ "վեշ" կամ "ավշ" աստծու հաբեթական հոգնակի ձեւը, բազմաթիվ տեղեր ուներ Հայաստանում, ի թիվ որոնց եւ Օշական, նվիրական մնացած եւ քրիստոնեության ժամանակը։ Այս վիշապի բազմաթիվ վերապրումները Վանի թագավորությունից մինչեւ մեր օրերը անսպառ նյութ են ներկայացնում հետազոտության համար Հայաստանի եւ Վրաստանի հողի վրա, ամբողջ Կովկասում եւ նրա սահմաններից դես ու դեն, հյուսիսում էլ։

Վիշապապաշատ ցեղի ներկայացուցիչ հերոսը մասնակցում է այն երեք հոգուց կազմված եղբայրակցության, որի շինարարության մասին Վանա ծովի մոտ մեզ թանկագին առասպել է պատմում Զենոբ Գլակը։ Տարոնում, այնտեղ ուր առաջ Վիշապ քաղաքն են շինում երեք հերոսները՝ Կուար, Միլե եւ Խորեան։ Առասպելը ծագում է սկյութական ավանդություններից, եւ նույն առասպելի մի ուրիշ ձեւը ռուսները իրանց հնագույն քաղաքի Կիեւի հիմնադրությանն են հարմարեցրել։ Ի նկատի ունենք ռուս տարեգիրքի մեջ ներմուծած հայտնի առասպելը Կրի, Շչեկ եւ Խորիվ եղբայրների մասին։ Սկյութ ցեղը նախնորեն հաբեթական, վերապրելով իր ավանդությունները հայերի եւ ռուսների մեջ, որոնց հետ նա էլ ձուլված է, երկու տեղն էլ թողել է միեւնույն նախապատմական ցեղային ավանդության երկու տարբեր խմբագրությունը։ Նկատի ունեցեք, սկյութական կուլտուրան ամենաերեւելի հիշատակարաններն է մեզ թողել, ինչ հարավային Ռուսաստանի պեղումները ցույց տվին։

Բայց մեզ հասել են եւ աավելի հին դարուց ի վեր մնացած հաբեթական վեպի ժառանգության հատիկ գոհարները՝ սիրահար անձանց պատմությունը, որոնք երբեմն բնության տարրերի մարմնացումներն են եղել։ Այս սիրո վեպը մեզ բերում է մինչեւ այսօրվա Փարիզի բեմի վրա եղելության դարձած Tristan եւ Iseult-ի նոր ձեւը։ Արեւելքում պարսկական սիրային պատմությունը wisa եւ kamin, որի վրացական հին թարգմանությունը եւս մնացել է եւ Արեւմուտքում Tristan et Iseult վիպասանությունը, երկուսն էլ տեղական ազգաբնակության հաբեթական խավերիցն են բխում։

Մեր խոսքը ոչ թե նմանության մասին է, այլ ծագման Հաբեթական ցեղային տարրերի հետ նա տարածված է եղել ամեն տեղ, Միջին Ասիայից մինչեւ Բրիտանանկան կղզիները, իհարկե եւ հաբեթազունների հետ առանձին սերտ կապ ունեցող Կելտերի մեջն եւս։ Բայց այս վեպն որոշ հաբեթական ցեղերի toteni-ական ստեղծագործության արտադրություն է գլխավորապես երկու որոշ ցեղերի, "ետրուսկ" կամ "պելասո", եւ "թեսալ" կամ "իտալ" ցեղերի։ Իսկ "ետրուսկներն" կամ "ռշտունի" ինչպես "թեսալական" եւ "իտալական" ցպատմական ցեղերը նույն, ինչ որ "ալ" - կամ "աղ" հոգնակի Ալ-ուան կամ Ալ-ան։

Մեր վեպը բնիկ է եղել ամեն միջավայրում, ուր բասկերի կամ մարգերի կից հանդիպել են "ետրուսկ" եւ "իտալ" հաբեթական ցեղերը, ուրեմն եւ Արեւելյան միջերկրացի "ետրուսկ" եւ "իտալ" ցեղերի, այսինքն պելասգների եւ թեսալների սահմաններում, եւ Կովկասի "ետրուսկ" եւ" իտալ" հաբեթական ցեղերի, այսինքն՝ ՈՒրարտ-Ռշտիկների եւ Աղվանների միջավայրում - Հայաստանում, ուր նույն վեպի բեկորներից եւ Շամիրամա եւ Արայի առասպելները շունառալեզներով հանդերձ, մինչեւ անգամ "ՈՒլունք Շամիրամայ ի ծով" առածը։ Նույն վիպասանությունիցն է եւ Սաթենիկի, Ալանաց օրիորդե առասպելն իսկ եւ իսկ արեւ պատկերացնող Tristan-ին է վերաբերում հայտնի կտորը՝

Գետը, ծովը, ջուրը - վիպասանության բնական վայրն է, որովհետեւ, ինչպես Tristan, ետրուսկների totem - աստված լինելով հանդերձ, իբրեւ խոսք նշանակում է "արեւիկ", այնպես էլ եւ իսոլ-դ եւ սար-թենիկ, նշանակում են ջրի տարր փաղաքշական ձեւով։ Իսկ վիպասանության ավանդապահ է եղել իրոք կելտական ցեղը Հայաստանում, ինչպես եւ Արեւմուտքում։ Այս վիպասանությունը Հայաստանում պահող Գող-թան կամ kol-ten երկրի բնակիչները ներկայացնում են կելտերի անվանակից նույն հաբեթազն կելտական ցեղ, առաջ Սեւ ծովի եզերքին բնակող Կովկասի ամենահին քաջահայտ ազգը։

Միջնադարյան գրականության երեւելի գաղիացի հետ Gaston Paris ասում է. "Աշխարհի գրականական պատմության մեջ չկա ավելի ապշեցուցիչ երեւույթ քան այն, որ մի բուռն փոքրիկ ժողովուրդ արհամարհված հալածված ծովերից դեն, էն տեղ էլ կոխված իր կալվածքի մի անկյունի մեջ ետ մղված - խոսքս Իռլանդացվոց մասին է - իր բանաստեղծությամբ նվաճել է ռումանական եւ գերմանական Եվրոպան եւ իրան հաղթողներին անգամ, թե նրանց որոնց իր անունը անծանոթ էր, լծագիր է եղել իր իդեալով, իր հոգին եւ երազները, ուր նա փնտրել որոնել է իր երեւակայության հրճվանքն եւ իր ցավերի մխիթարությունը։ Այս վիպասանությունն, ինքն մեռած, իր հետամնաց սերունդը ստեղծելով, միայն միջին դարերը չէ հրապուրել։ Նորագույն բանաստեղծությունը la poesie moderne, տակավին նորա ոգով է դրոշմված (empreignec) եւ նրան է տակավին էական տարրերը"։

Երեւելի գիտնականը չէր սխալվում, բայց ակամա խեղաթյուրում էր իսկական եղելությունը, իր ցեղագիտական գիտելիքների հորիզոնը սահմանափակված լինելով արեւմտյան Եվրոպայի սահմաններում եւ կելտական ցպատմական դարաշրջանների հեռանկարը հազիվ հասցնում էր հույն նախապատմական հնությանց։ Կելտերը, այն էլ հաբեթական կելտեր, միայն ավանդապահ են եղել այս վիպասանությանը։ Tristan եւ Iseult ստեղծագործությունն երեք ցեղային հաբեթական միջավայրի ծնունդն է։ Հաբեթական ժառանգություն հայտնվելով, այս սքանչելի վիպասանությունն - առաջ աստվածներին նվիրված գուսանական երգարան - ներկայացնում էր զուտ հաբեթազն կամ հաբեթազների հետ խառնված որոշ ժողովուրդների հասարակաց բարքը, եւ արեւելքում էլ հայ՝ մի ուրիշ նույնպես մի բուռն ժողովուրդ, նա եւս արհամարհված տգիտության բույներում, տասնապատիկ ավել եւ ճնշված հարստահարված իր շինարար ձեռքերից օգտվող ազգերի կողմից, երբեմն նույնպես իր ծննդավայրից Միջերկրյա եւ Սեւ ծովերից դեն հալածված, էն տեղ էլ կոխան եղած, իր վերջին կայանի մի անկյունի մեջ հետ մղված եւ քսաներորդ դարում այն տեղից էլ դուրս քշված եւ ցիր ու ցան դառնալու սարսափներին մատնված։ Եվ այս "ածու փոքր", ինչպես իր ճշգրիտ լեզվով քանդակախոսում է Խորենացին, հայոց ազգը, ոչ միայն հաբեթական վիպասանության անդրանիկ ժառանգներից լինելով, նրա ամբողջության հավատարիմ պահողն, աճեցնողն ու առատաձեռն ցանողն էր արեւելքում եւ արեւմուտքում։ Եվ իրավ բացառիկ ապշեցուցիչ երեւույթ չէ՞, որ այս ակներեւ եղելության գիտակցությունը բնավ չէնք տեսնում։ Գիտակցություն չի կա եւ այն բանի թե ինչ առասպելական հորիզոններ է բաց անում մարդկության կարեւորագույն հասարակական գործիքի, խոսքի, վերաբերմամբ այն զարմանալի ժողովուրդի մենակ լեզվական հարստությունները, եւ ինչ ահռելի նյութեր ընձեռում էր սեփական եւ ուրիշ ազգերի կուլտուրական կապերն ու արմատները մերկացնելու համար։ "Հունձքն առատ, բայց մշակներն բացակա". այս խոսքերով ուզում էի եզրափակելով դասախոսությունս, դիմել հայերիդ, երիտասարդությանդ հրավիրանոք՝ "եկեք, նոր գիտական լույս" միասին աշխատենք, բայց հրավերքը կլիներ կեղծ եւ ապարդյուն։ Ո՞րտեղ եւ ինչպե՞ս։

Ամեն բան գոյություն ունի ոչ այնու, որ նա իր իրողությունն է, այլ նրանով, որ մարդկության գոնյա հասկացող մասը ճանաչում է եւ հետեւապես, ընդունելով, նրան գոյություն է տալիս։ Ոչ միայն ասածներս այլ եւ նրանց հասցնող եղանակներս արդ եվրոպական գիտության բնավ անծանոթ են։ Եվ հիմք էլ կա անծանոթության։ Բոլոր հաբեթագիտության վերաբերյալ գրականությունը ռուսերեն է գրված։

Մեր ուսումը յուրահատուկ բոլոր նորալուր պարագաներով բուսել է արեւմուտքի ծիլով պատվաստված գիտության ծառի վրա Ռուսաստանում, Ռուսաստանի Նազարեթում, Պետրոգրադում, եւ անդ այս րոպեիս էլ, զարգանում է իմ բախտակից ալեւոր եւ երիտասարդ գիտնականների շրջանում։ Ի՜նչ անհեթեթ առասպել, էդպես չէ՞։ Դուք էլ իրավունք ունեք։ Ձեզ զբաղեցրի իմ առասպելական աշխարհից բերված առասպելներով, եւ ուրեմն ի՞նչ է մնում ինձ, եթե ոչ ներողություն խնդրել՝ ծառայությո՜ւն, ներեցե՜ք։


Սկզբնաղբյուր՝ Մառ Ն., "Հայկական մշակույթ", նախաբան՝ պրոֆ. Գալանյան Օ., թարգ. հայերենից Ալեքսանյան Ն., Երեւան, "Հայաստան", 1990.
Տես՝ Վահանյան Գ.Ա. "ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՈՅԱՆ ՔԱՐԵ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ": Գրքի էլեկտրոնային տարբերակ:
Տես՝ Վ.Յա.Բրյուսով "Սֆինքսներ եւ վիշապներ": [ռուսերեն]
Վ.Յա.Բրյուսով "Թագավորի աղոթքը": [ռուսերեն]
Տես՝ Հայ մշակույտի գրադարան Hayknet.